ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Արմեն Աշոտյան. ՀՀԿ ԳՄ նիստը այսօրվա ողբերգական իրադարձության հետ կապ չունի

Արմեն Աշոտյան. ՀՀԿ ԳՄ նիստը այսօրվա ողբերգական իրադարձության հետ կապ չունի
17.01.2020 | 19:31

Այսօր նախատեսված է ՀՀԿ ԳՄ հերթական նիստը, որ վաղուց էր պլանավորված՝ որպես այս տարվա անդրանիկ նիստ: Այսօրվա ողբերգական իրադարձության հետ հատուկ կապ չունի՝ Ֆեյսբուքում հայտնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Նիստը չի լուսաբանվելու, աշխատանքային է: Բրիֆինգ նույնպես նախատեսված չէ: Եթե կարիք լինի, նիստի ավարտին համապատասխան հաղորդագրություն կտարածենք», – նշել է Աշոտյանը:

Դիտվել է՝ 852

Մեկնաբանություններ